Մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովի ու ՀՀ կուսակցությունների միջև քննարկումը
Երևանում՝ ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում, մեկնարակել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հանդիպումը Հայաստանի կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Քննարկվում է ՀՀ սահմանադրական փոփոխության նախագիծը:
Հանդիպմանը ներկա են խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, իրավունքի մասնագետներ:
Վենետիկի հանձնաժողովի անդամներից մեկը նշեց, որ Սահմանադրության փոփոխության գործընթացում այսօր հասել ենք մի փուլի, երբ քննարկվել են նախնական տարբերակներն ու նախագծերը, խոսել են կոնկրետ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են հայկական կողմի հետ հանձնաժողովի նախնական տեսակետը. «Այս աշխատանքը կրում է խորհրդատվական բնույթ, քանի որ սա առաջին հերթին ձեր ընտրությունն է` ընդունել կամ չընդունել այս Սահմանադրությունը»:
Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը օգոստոսի 20-ի ամփոփիչ նիստում հաստատել է Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը՝ կից հիմնավորումներով, և այն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 21-ին ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
ՀՀ Նախագահը հանձնարարել է Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին շարունակել երկխոսությունը «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողովի) հետ, վերջինիս նախնական կարծիքում ներկայացված այն հարցերի շուրջ, որոնց առնչությամբ դեռևս փոխհամաձայնեցված լուծումներ չկան:
Նախորդող հրապարակումներ՝
Նախագահն ընդունել է Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներին
ՀՅԴ-ն կմասնակցի Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը
Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպմանը ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կմասնակցեն, ՀԱԿ-ում դեռ չգիտեն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան