«Մեր տեսակետները հիմնական բոլոր ուղղություններով համընկնում են». ՀՅԴ-ն՝ նախագահի հետ հանդիպման մասին
Հայաստանի սահմանադրական փոփոխությունների նախագծին վերաբերող բոլոր քննարկումներից, հանդիպումներից, ինչպես նաև այսօր Հանրապետության ղեկավար Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպումից, ՀՅԴ-ն գոհ է:
Panorama.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Հերթական քննարկումն էր: Մենք հիմնական բոլոր հարցերը նախապես քննարկել ու համաձայնել էինք ոչ միայն նախագահի, նաև սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնախմբի հետ: Այսօրվա հանդիպումը դրական էր այն առումով, որ մեր տեսակետները հիմնական բոլոր ուղղություններով համընկնում են: Կան, իհարկե, առաջարկություններ, որ մենք կներկայացնենք արդեն Ազգային ժողովի քննարկումների ժամանակ, կփորձենք ապացուցել, որ մեր առաջարկությունները տրամաբանական են և ճիշտ»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին կայացած ասուլիսում Ա. Վարդանյանն ասել էր, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը 90-95 տոկոսով համապատասխանում է ՀՅԴ պատկերացումներին:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ կուսակցության ներկայացուցիչների հետ
ԲՀԿ-ականները գոհ են երկրի ղեկավարի հետ հանդիպումից
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ