Լայնածավալ մարտական գործողությունների հստակ նախանշաններ չկան. Արծրուն Հովհաննիսյան
Հայկական Զինված ուժերը լիովին վերահսկում են, ի վիճակի են պատասխանել հակառակորդի ոտնձգություններին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ դիմել ՀԱՊԿ-ի միջամտությանը՝ հաշվի առնելով վերջին օրերին սահմանին տիրող լարված իրավիճակը:
Նա նաև իր խոսքում նշեց. «Այս հարցը քաղաքական հարթության մեջ ունի համապատասխան ընթացակարգ, որոշվում է գերագույն գլխավոր հրամանատարի կողմից համապատասխան խորհրդի նիստով: Այս պահին դրա անհրաժեշտությունը չենք տեսնում»:
Ըստ Ա. Հովհաննիսյանի, մարտական գործողություններն այս կամ այն կերպ պարբերական լարվածությամբ ընթանում են, լայնածավալ գործողությունների մասին վաղ է խոսել:
«Բացառել հնարավոր չէ, բայց լայնածավալ մարտական գործողությունների հստակ նախանշաններ չկան »,- ընդգծեց Ա. Հովհաննիսյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Հակառակորդի կրակոցներից մահացել է պայմանագրային զինծառայող Հայկ Թևոյանը
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է
Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Ա. Հովհաննիսյան. Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում
Չինարիից Երևան տեղափոխված զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր. Ասատուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին