ԱԺ Էթիկայի հանձնաժողովը կղեկավարի ԲՀԿ ներկայացուցիչը
Սեպտեմբերի 14-ին մեկնարկելիք Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, կանցնի խորհրդարանի` թվով ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցչին: Այս պարագայում այդ խմբակցությունը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն է, որի ներկայացուցիչը ԱԺ Էթիկայի հանձնաժողովում Վահան Բաբայանն է:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Բաբայանն ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ չի քննարկել Էթիկայի հանձնաժողովում իր ներկայացուցչի հարցը: «Եթե ԱԺ այս նստաշրջանում ևս խմբակցությունն առաջադրի իմ թեկնածությունը, ապա ես կհամաձայնեմ», -ասաց Բաբայանը:
Նշենք, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը հաջորդաբար զբաղեցնելու իրավունքը պատկանում է ամենամեծաթիվ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր խմբակցություններին:
ԱԺ նախորդ նստաշրջանում Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում էր արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է նրա փոխարեն հանձնաժողովի կազմում Հանրապետականի ներկայացուցչին, ապա խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը Panorama.am-ին ասել էր, որ այդ մասին հարցը կքննարկվի հաջորդ շաբաթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան