Եվրոպական խորհրդարանի պատգամավոր. Ադրբեջանում իրավիճակը վատթարացել է
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Կանաչների խմբակցության փոխնախագահ Ռեբեկա Հարմսը Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը կտրուկ վատթարացել է։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հարց է ուղղել Ռեբեկա Հարմսին՝ նշելով, որ այս նստաշրջանի օրակարգում ևս ընդգրկված է Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացման հարցը, սակայն այստեղ առկա է մի ասպեկտ, որը հաճախ անտեսվում է:
-Ամեն անգամ, երբ Ադրբեջանը խստորեն խախտում է մարդու իրավունքները, այս դեպքում դատապարտելով հայտնի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին և Խադիջա Իսմայիովային, ազերի իշխանությունները սկսում են Լեռնային Ղարաբաղի շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրավիճակի էսկալացիան՝ այդպիսով փորձելով շեղել միջազգային հանրության ուշադրությունը և անգամ արդարացնել իրենց գործունեությունը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս մոտեցումը։
-Իմ խումբը մեծ քանքեր է գործադրել Լեյլա Յուսին և Ադրբեջանում մյուս քաղաքական բանտարկյալներին օգնելու համար։ Մենք նախորդ տարի անգամ աջակցեցինք Լեյլա Յունուսին Սախարովի մրցանակի հարցում։ Ես գիտեմ, որ մենք միակը չենք, որ փորձում ենք հոգ տանել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների մասին՝ փորձելով ստիպել Ադրբեջանի նախագահին հարգել մարդու իրավունքները։ Սակայն բոլորը ձախողում են։ Այս ամառ, նաև այն պատճառով, որ ուշադրությունը այլ խնդիրների վրա էր, մենք ականատես եղանք իրավիճակի վատթարացման։ Այնպես որ, դրական է, որ Եվրոպական խորհրդարանը վերսկսի քննարկումները։ Բայց իսկապես տեղի է ունեցել իրավիճակի վատթարացում։
Պատասխանել է Ռեբեկա Հարմսը՝ խուսափելով մեկնաբանել սահմանին իրավիճակի սրումը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան