«Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած Էթիկայի հանձնաժողովն աննախադեպ պարապուրդի էր մատնվել»
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը, որը Ազգային ժողովի նախորդ նստաշրջանում ղեկավարել էր վերջերս արդարադատության նախարար նշանակված Արփինե Հովհաննիսյանը, աննախադեպ պարապուրդի էր մատնվել: Այդ մասին այսօր հայտարարեց «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը` ներկայացնելով խորհրդարանի աշխատանքի մոնիտորինգի տվյալները:
«Էթիկայի հանձնաժողովը աննախադեպ պարապուրդի ցուցանիշ է արձանագրել` ոչ մի դիմում, ոչ մի նիստ, ոչ մի որոշում: Նման պատկեր չի եղել այս խորհրդարանի նախորդ նստաշրջանների ընթացքում», -ասաց Լուսինե Վասիլյանը:
Հարակից հրապարակում`
Էթիկայի հանձնաժողով դիմելը ինքնանպատակ չպետք է լինի. Արփինե Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան