Քաղաքական 16:07 10/09/2015

Թեժ քննարկում Եվրախորհրդարանում․ ընդունվեց Ադրբեջանին խստագույնս դատապարտող բանաձև

Եվրոպական խորհրդարանն այսօր Ստրասբուրգում անցկացվող նստաշրջանում քննարկեց Ադրբեջանում, Ռուսաստանում և Անգոլայում մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության խախտման դեպքերը։ Քննարկմանը ներկա էր Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամապոլուսը։

Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, խորհրդարանում բավական լարված իրավիճակ էր։

Պատգամավորները խստագույնս քննադատում էին Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին։ Սակայն, որոշ պատգամավորներ՝ ռումինացի պատգամավոր Քրիստիան Դան Պրեդայի գլխավորությամբ, ստանձնել էին Ադրբեջանի պաշտպանի դերը։ Պրեդան իր ելույթում հայտարարեց, որ ԵԺԿ-ն փորձելու է բանաձևի քվեարկությունը դուրս հանել օրակարգից։

Թեժ քննարկումից հետո, երբ հայտարարվեց քվեարկության մեկնարկի մասին, նիստը վարողից ձայն խնդրեց և հայտարարությամբ հանդես եկավ Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵԺԿ պատգամավոր Էլմար Բրոքը։ Բրոքն իր խոսքում նշեց, որ չի կարծում, որ որևէ մեկը կկասկածի, որ Ադրբեջանը պետք է խստորեն քննադատվի մարդու իրավունքների խախտումների համար, սակայն բանաձևի նախագծում առկա են հիմնական քաղաքական դիրքորոշումներ, որոնք պետք է քննարկվեն հանձնաժողովներում և առաջարկեց օրակարգից հանել քվեարկությունը։

Այս հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց և Ուլրիկե Լունաչեքը, Ռեբբեկա Հարմսը մի շարք պատգամավորներ քննադատեցին Բրոքին՝ նշելով, որ վերջին պահին, երբ տեղի է ունեցել քննարկում, կանոնակարգով հնարավոր չէ հանել հարցի քվեարկությունը։ Թեժ քննարկման արդյունքում նիստը վարող ռումինացի պատգամավոր Իոան Միրսեա Պասկուն, այնուամենայնիվ, որոշեց անցկացնել քվեարկությունը, որի արդյունքում, 365 կողմ, 202 դեմ և 72 ձեռնպահ ձայներով, ընդունվեց Ադրբեջանին խիստ քննադատող բանաձևը։

Խորհրդարանի բանաձևի նախագծում ասվում է, որ վերջին մի քանի տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների ընդհանուր վիճակը շարունակաբար վատացել է, աճել է ՀԿ-ների ղեկավարների, իրավապաշտպանների, լրագրողների և քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչների ահաբեկումները, հալածանքները և քրեական հետապնդման պրակտիկան։ Ադրբեջանում վերջին 10 տարիներին տեղի է ունեցել ժողովրդավարական կառավարման ամենամեծ անկումը ողջ Եվրասիայի տարածքում։
Նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը հրաժարվել է դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում 2015թ․-ի նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություներին, քանի որ գտնում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար հիմքեր չկան։

Եվրոպական խորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնում երկրում մարդու իրավունքների շարունակական վատթարացման համար։ Կոչ է անում անհապաղ և առանց պայմանների ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, իրավապաշտպաներին, լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ներառյալ Խադիջա Իսմայիլովային, Լեյլա Յունուսին և Արիֆ Յունուսին, Անար Մամադլիին, Ռասուլ Ջաֆարովին, Ինթիգամ Ալիևին, Ռաուֆ Միրկադիրովին, Իլգար Մամադովին և այլոց՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի։
Խստորեն դատապարտում է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ աննախադեպ հալածանքները, Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերջ դնել կառավարությանը քննադատող լրագրողների և իրավապաշտպանների ընտրովի քրեական հետապնդումներին և ձերբակալություններին։

Կոչ է անում Ադրբեջանին հարգել և իրականացնել Եվրոպայի խորհրդի առաջ ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում կատարել 2015թ․-ի հունիսի 16-ի և ՄԻԵԴ մյուս բոլոր վճիռները:

Դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակական գործողությունները՝ սանձել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության խմբերի, երիտասարդ ակտիվիստների և մտավորականների շփումները, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն երկու երկրների միջև երկար թշնամանքը կամրջելու համար։ Այս առումով խորհրդարանականները կրկին հիշեցնում են Լեյլա և Արիֆ Յունուսների կատարած աշխատանքն այս ոլորտում։

Կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հարգել մամուլի և լրատվամիջոցների ազատությունը։ Խիստ մտահոգված է Ադրբեջանում ԼԳՏԲԻ մարդկանց վիճակով և դատապարտում է նրանց նկատմամբ ատելության ելույթները։

Նշվում է, որ Ադրբեջանի հետ ստրատեգիական գործընկերության համաձայնագիրը պետք է անմիջապես կասեցվի, քանի դեռ կառավարությունը կոնկրետ քայլեր չի կատարել մարդու համընդհանուր իրավունքների հարգման առումով։

Վեհաժողովը կոչ է անում ԵՄ պաշտոնյաներին՝ մանրամասն հետաքննություն անցկացնել նախագահ Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կոռուպցիոն մեղադրանքների հետ կապված, որոնք բացահայտվել են հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի աշխատանքի շնորհիվ։

Կոչ է անում ԵՄ խորհրդին՝ թիրախային սանկցիաներ և վիզային արգելքներ սահմանել բոլոր քաղաքական գործիչների, պաշտոնյաների և դատավորների նկատմամբ, ովքեր ներգրավված են քաղաքական հետապնդումների մեջ։

Բանաձևում կոչ է արվում Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը և ԵՄ ադամ երկրներին՝ առայժմ զերծ մնալ ընտրական դիտորդական գործողություններից։ Նշում է, որ ԺՀՄԻԳ առաքելությունը ներկայումս գործում է և չափազանց կարևոր է իմանալ նրա վերլուծությունները երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Վերահաստատում է իր որոշումը՝ Ադրբեջան ուղարկել Եվրոպական խորհրդարանի պատվիրակություն և ընդգծում է այս պատվիրակության ուղարկման կարևորությունը հնարավորինս շուտ, որպեսզի Ադրբեջանի իշխանությունների հետ ներգրավվի այնպիսի հրատապ հարցերում, ինչպիսիք են մարդու իրավունքները և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:58
ՀՀ ՆԳՆ-ն որոշակիորեն արտաքին կառավարման տակ է գտնվում․ Ստեփան Դանիելյան
 «Իմ մոտ այն տպավորությունն է, որ գոնե ՆԳ նախարարության առումով արդեն ուղղակիորեն Հայաստանն արտաքին կառավարման տակ է գտնվում...
Աղբյուր` Panorama.am
20:33
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը։ Այս մասին ֆեկսբուքյան էջում տեղեկացրել է Փաշինյանը՝ գրելով․...
Աղբյուր` Panorama.am
20:23
Մուշեղ Մկրտչյանը՝ ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող ըմբշամարտի...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ճիշտ հոր պես․ Քիմ Քարդաշյանը սովորում է իրավաբանության յոթերորդ կուրսում
 Քիմ Քարդաշյանը ոչ միայն ռեալիթի աստղ է, գործարար և բազմազավակ մայր։ Նա նաև ջանասեր իրավագիտության ուսանող է։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:59
Տասը տարի առաջ այս օրը․․․ ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «10 տարի առաջ այս օրը, Պաշտպանության բանակի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
19:47
Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու է «հերձելու» վրա․ Նարեկ Սամսոնյան
«Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը գրում է․ «Վաղվա «Իմնեմնիմի»-ի հիմնական ֆոկուսը լինելու ա...
Աղբյուր` Panorama.am
19:36
Թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ․ ՍԱՏՄ
 ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի...
Աղբյուր` Panorama.am
19:24
«Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «ԱՐՏԱՇԱՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՐՄԻՐ ԳԻԾ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման
Լրտեսության համար մեղադրվող Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը...
Աղբյուր` Panorama.am
18:55
Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է. «2018թ. ապրիլի 17-ին, երբ հասարակության մի հատվածը, Նիկոլի հետ փողոցներն ընկած, փոփոխությունների...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էրդողան․ Մեր արտաքին առևտրի դեֆիցիտի ամենամեծ պատճառը էներգիայի դիմաց վճարելն է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում մասնակցել է «‎Anadօlu» պետական լրատվական գործակալության էներգետիկ ֆորումին,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ
Oragir.News-ի տեղեկություններով, առաջիկայում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետի...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը լեգիտիմացնում է Ցեղասպանությունը․ Լիլիթ Գալստյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավորնոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ազգային ողբերգություն է ունենալ մի իշխանություն, որը...
Աղբյուր` Panorama.am
18:04
Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
Այսօր դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկ Մկրտիչ Ղազարյանը: Լուրը հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ախալքալաքում տարածված է կոկսակի վիրուսը
Ախալքալաքի մունիցիպալիտետում վերջերս տարածում է ստացել կոկսակի վիրուսը։ Jnews-ի հաղորդմամբ, հիվանդությունն Ախալքալաքում առաջին անգամն է...
Աղբյուր` Panorama.am
17:53
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում
Այս տարվա  հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել...
Աղբյուր` Panorama.am
17:44
Հայտնի են 2025 թվականի տարվա թռչնի քվեարկության արդյունքները
Հայտնի են «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքները։ Ձայները բաժանվել են հետևյալ կերպ. 1․ Հայկական որոր (Larus armenicus)՝...
Աղբյուր` Panorama.am
17:30
Թալանում ու թալանում են, խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
Այս տարվա ընթացքում առաջին անհրաժեշտության տարբեր ապրանքներ, ծառայություններ թանկացել են, թեև ոչ աշխատավարձը, ոչ թոշակը գրեթե չի բարձրացել։...
Աղբյուր` Panorama.am
17:30
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Նոյեմբերի 22-ին, ժամը 15:28-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Օհանավան...
Աղբյուր` Panorama.am
16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին
17:35 22/11/2024

Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}