ԱՄՆ Պետդեպ. ԼՂՀ ժողովուրդն իրավունք ունի որոշելու սեփական ապագան
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին, անդրադառնալով սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին, նշել է, որ Միացյալ նահանագները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության` սեփական ապագան որոշելու իրավունքը: Այս մասին տեղեկանում ենք Պետքարտուղարության պաշտոնական կայքից:
«Հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում մենք ճանաչում ենք Լեռնային Ղարաբաղի բնակչության դերը իրենց ապագան որոշելու հարցում: Այդուհանդերձ, Միացյալ նահանգները չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն, և մենք չենք ընդունելու սեպտեմբերի 13-ին անցակցվող, այսպես կոչված ընտրությունները` որպես տարածաշրջանի իրավական կարգավիճակի վրա ազդող գործոն:
Մենք նաև շեշտում ենք, որ այսպես կոչված ընտրությունները որևէ կերպ չեն ազդելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքների վրա, որոնց նպատակն է հասնել հակամարտության տևական և խաղաղ կարգավորմանը»,- նշել է Պետքարտուղարության մամլո խոսնակ Ջոն Քիրբին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան