Արցախի 207 համայնքներում վաղը կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ
Արցախի Հանրապետության 207 համայնքներում վաղը անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու իրավունք ունեն 94 241 ընտրողներ: Ձևավորվել է 252 ընտրական տեղամաս:
Արցախի Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընտրություններին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 144 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 240 թեկնածու, որոնցից 126-ը (52,5%-ը) գործող համայնքի ղեկավարներն են: Թեկնածուների մեծ մասը` 231 մարդ (96,3 %-ը), արական սեռի ներկայացուցիչներ են:
200 համայնքներում ավագանու անդամների 1022 տեղերի (մանդատների) համար գրանցված թեկնածուների թիվը 1241 է:
Վաղը կընտրեն նաև ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ: Գրանցված երկու թեկնածու կա՝ ինքնաառաջադրված գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և Կոմկուսից, «Արցախի կոմունիստ» թերթի խմբագիր Արիս Գրիգորյանը:
Նշենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիրբին, անդրադառնալով սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք ընտրություններին, նշել է, որ Միացյալ նահանագները ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության` սեփական ապագան որոշելու իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան