Տաջիկստան կմեկնի նաև Նալբանդյանը
Սեպտեմբերի 15-ին Դուշանբեում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին մասնակցելու համար ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Տաջիկստան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նույն օրը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Էդվարդ Նալբանդյանը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որի ընթացքում Հայաստանն առաջիկա տարվա համար կստանձնի ՀԱՊԿ նախագահությունը։
Նախորդող հրապարակում՝
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան