Մարալիկում ԲՀԿ-ական թեկնածուն պարտվել է
Սեպտեմբերի 13-ին Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններում ընտրվել է գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Արտակ Գևորգյանը: Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, նա ստացել է 1965 ձայն:
Նրա հետ միասին քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Արտակ Ավդալյանը. Վերջինն ստացել է 1110 ձայն:
Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Հայաստանի 22 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել: Դրանցից 15-ում ընտրվելու էր համայնքի ղեկավար, իսկ 8-ում` համայնքի ավագանի:
Մարզերը, որոնցում կայացել են ՏԻՄ ընտրություններ, Արագածոտն էր, Գեղարքունիքը, Լոռին, Կոտայքը, Շիրակը, Սյունիքը, Վայոց Ձորը և Տավուշը:
Իսկ խոշոր քաղաքները, որտեղ քաղաքապետ են ընտրել Իջևանն էր ու Մարալիկը: