ԵՏՄ-ին` ՀՀ-ի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների համար. նախարարներ
ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Դուշանբեում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է Ղրղզստանի արտգործնախարար Էրլան Աբդիլդաևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարները հանգամանալից զրուցել են երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ վստահություն հայտնելով, որ ԵՏՄ-ին Հայաստանի և Ղրղզստանի անդամակցությունը լավ հնարավորություն է բացում երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության ընդլայնման համար։
Հանդիպման օրակարգում են եղել ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Ղրղզստանի համագործակցության հարցերը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան