Պետք չէ իրականությունը խեղաթյուրել. Շարմազանովը` Զուրաբյանին
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր մեկնարկած խորհրդարանի նիստում ԱԺ նախագահին առաջարկեց Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը հեռարձակել հանրային հեռուստաընկերությամբ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, չընդունեց Զուրաբյանի առաջարկությունը` ասելով, որ ուղիղ եթերով հեռարձակումը հսկայական ֆինանսական ծախսերի հետ է կապված:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, սակայն, միջամտեց` նշելով, որ ԱԺ պաշտոնական կայքէջում ուղիղ եթերով հեռարձակվում է ԱԺ նիստը, բացի այդ, ուղիղ եթերի ռեժիմով հեռարձակում են նաև շատ լրատվամիջոցներ ու հեռուստաընկերություններից մեկը:
«Պետք չէ իրականությունը խեղաթյուրել»,-դիմելով Զուրաբյանին, հայտարարեց Շարմազանովը: