«Ավելին չեմ կարող ասել». Ռուբեն Հակոբյան
«Բավարարվեք նրանով, ինչ գրված է, ավելին չեմ կարող ասել»,-Panorama.am-ին ասաց ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, որը քիչ առաջ հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցությանն իր անդամակցությունը դադարեցնելու և համանուն խմբակցությունից հեռանալու մասին:
Մեր հարցին, թե որոշե՞լ է պարոն Հակոբյանը, թե ինչ է անելու «Ժառանգությունից» դուրս գալուց հետո, արդյոք անդամակցելու է որևէ կուսակցության, պատգամավորը հրաժարվեց պատասխանել, ասելով. «Այն ինչ գրել եմ, հայտարարել եմ, դա բավական է:Այս պահին ոչ մի այլ հարցի պատրաստ չեմ պատասխանել»:
Նշենք, որ օրերս մամուլը գրել էր, թե Ռուբեն Հակոբյանը պատրաստվում է վերադառնալ Դաշնակցություն:
Նախորդող հրապարակում՝