Սերբիան ու Հունգարիան կքննարկեն սահմանին «ագրեսիվ» փախստականների հարցը
Սերբիայի իշխանությունները հայտարարել են, որ Հունգարիայի արտգործնախարարը կայցելի Բելգրադ՝ սահմանին տեղի ունեցած դեպքերից հետո հանդիպելու իր սերբ գործընկերոջ հետ: «Գազետա.ռու»-ի հաղորդմամբ, կքննարկվի երկու երկրների սահմանին ստեղծված փախստականների ճգնաժամի խնդիրը:
Հունգարական ոստիկանությունը հայտնել է, որ մի խումբ «ագրեսիվ տրամադրված» միգրանտներ հատել են Սերբիայի սահմանը: Անկարգություններով պայմանավորված Սերբիան Հունգարիայի հետ սահման է ուղարկել լրացուցիչ ուժեր:
Նշվում է, որ ավելի վաղ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը քննադատել էր փախստականների նկատմամբ Հունգարիայի իշխանությունների որդեգրած դիրքորոշումը, նրանց մեղադրելով միջազգային իրավունքի նորմերը խախտելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում