Moody’s. Ռուսաստանի տնտեսական անկումը կարող է շարունակվել մեկուկես տարի
Ռուսաստանի տնտեսության անկումը 2015թ-ին կկազմի 3.5-4%, 2016թ-ին՝ շուրջ 1%: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Moody’s վարկանիշային ընկերության փոխնախագահ Ալեքսանդր Պրոկոլովը՝ հավելելով, որ տնտեսական անկումը կարող է շարունակվել առաջիկա մեկուկես տարին: Այս մասին փոխանցում է Ria.ru-ն:
«Ռուսաստանի տնտեսությունը անկումային փուլում կլինի առաջիկա 12-18 ամիսներին»,- հայտարարել է մասնագետը՝ մեկնաբանելով, որ դա կապված է մի շարք գործոնների հետ, այդ թվում՝ նավթի գների ցածր մակարդակի, Արևմուտքի կողմից կիրառվող պատժամիջոցների:
Moody’s-ի գնահատմամբ ինֆլացիայի մակարդակը ևս առաջիկա երկու տարիներին կլինի բարձր:
Նշենք, որ մեկ այլ հեղինակավոր վարկանիշային կազմակերպություն՝ Fitch-ը նվազեցրել է Ռուսաստանի ներդրումային վարկանիշը հասցնելով ամենացածր ներդրումային մակարդակին՝ «BBB-»: