Հովիկ Աբրահամյանն այսօր կհանդիպի Չինաստանի դեսպանին
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 21-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Պեկին ( Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն):
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, սեպտեմբերի 22-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել են ՀՀ անկախության 24-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Չինաստանում հավատարմագրված երկրների դիվանագիտական առաքելությունների, տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Դեսպանությունում վարչապետ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել ՉԺՀ արտաքին գործերի փոխնախարար Չեն Գոպենի հետ: Կողմերը քննարկել են հայ-չինական փոխգործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր:
Այսօր նախատեսված է վարչապետ Աբրահամյանի հանդիպումները ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի և Չինաստանի քաղաքացիական ինժեներական շինարարական կորպորացիայի փոխնախագահ Սոն Յոնի հետ:
Ըստ աղբյուրի, պատվիրակության կազմում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին