Տղերքով երդվել ենք հետամուտ լինել Սմբատ Հակոբյանին ծեծելու դեպքով քրեական գործին. Ազատամարտիկ
«Չգիտեմ` նախագահը զանգե\լ է Սմբատին, թե ոչ: Ես տեղյակ չեմ այդ մասին: Անձամբ ինձ չի ասել: Եթե լիներ նման բան, ինձ կասեր», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ծեծի ենթարկված ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի ընկեր Ռազմիկ Պետրոսյանը` մեկնաբանելով մամուլում տարածված տեղեկությունները, թե երկրի ղեկավարը անձամբ զանգել և խոսել է Հակոբյանի հետ:
Այնուհետև շարունակեց. «Առողջությամբ կարող է հետաքրքրվել է, քանի որ Սմբատ Հակոբյանը անկախության կերտման ճանապարհին առաջամարտիկներից մեկն է եղել: Իշխանություններին ավելի շատ պետք է մտահոգի դա, իրավապահներին հանձնարարականներ տան: Միայն ազատամարտիկի կամ քաղաքացու մասին չէ խոսքը, այլ անկախության : Մեր ամբողջ երկրի ամոթն է տեղի ունեցածը: Իրանք իհարկե, պետք է հետաքրքրվեին, զանգեին, եթե նորմալ երկիր լիներ, էդ ծեծողները պետք է ձերբակալված լինեին արդեն»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ «Հայազն» կուսակցության կողմից դեպի Հանրապետական կուսակցության կազմակերպած «Ինքնիշխանության երթից» հետո սեպտեմբերի 21–ին մի քանի անհայտ անձինք հետապնդել են ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանին և Աբովյան փողոցում ծեծի ենթարկել նրան: Սմբատ Հակոբյանը Հանրապետականի գրասենյակի առաջ հակաիշխանական բովանդակությամբ ելույթ էր ունեցել, ինչի պատճառով էլ, ըստ կուսակցության անդամների, նրան ծեծի են ենթարկել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Սմբատ Հակոբյանը ճանաչվել է որպես տուժող:
Կան երեք կասկածյալներ, որոնցից մեկին, քննչական գործողությունների արդյունքում, Սմբատ Հակոբյանն արդեն ճանաչել է:Ռազմիկ Պետրոսյանն ասաց, որ ընկերներով երդվել են հետամուտ լինել քրեական գործի ընթացքին: «Մենք տղերքով երդվել ենք, որ հետամուտ լինել քրեական գործին ու հետամուտ լինելու ենք: Եթե իրավական ճանապարհով գործը չլուծվի, մենք մեր ձևով կտանք դրա պատասխանը», -հավելեց պետրոսյանը:
Հարցին, թե ի՞նչ հնարավոր վարկածներ են շրջանառվում, ունեցե՞լ է Հակոբյանը թշնամիներ, Պետրոսյանն ի պատասխան, ասաց, որ Սմբատ Հակոբյանը բարի է ու ոչ մի թշնամանք չէր կարող լիենլ նրա հանդեպ:
«Իրա համար հանգիստ պայքարում էր ու որոշ մարդկանց դա դուր չի եկել: Եթե միայն շարքային կինտոնները լինեին, ոչինչ, նրանց հետևում շատ ավելի մեծ խնդիրներ կան: Ժամանակի ընթացքում կբացահայտվի», -ասաց Ռազմիկ Պետրոսյանը` նկատելով, որ իրենք փորձում են վերհիշել, ուսումնասիրել` ովքեր են եղել ծեծելու օրը իրենց շրջապատում և սեփական քննությունն իրականացնել:
Հարակից հրպարակում`
Ծեծի ենթարկված ազատամարտիկը ճանաչել է կասկածյալներից մեկին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում