Թուրքագետ. Ռուսաստանի ու Թուրքիայի միջև խնդիրները գնալով խորանում են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան չի կարող վերացնել երկու երկրների միջև առկա լուրջ խնդիրներն ու հակասությունները: Panorama.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Ռուսաստան կատարած այցին, Պուտին-Էրդողան հանդիպմանն ու դրան հաջորդած հայտարարություններին, նման կարծիք հայտնեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
«Էրդողանը մտադիր էր իր այս այցի ընթացքում իր մոտեցումները ներկայացնել ու պարզաբանումներ ստանալ, դրանով փորձելով հասնել ինչ-որ մեղմացման: Սակայն պաշտոնական Մոսկվայի՝ մասնավորապես ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարություններն ու շեշտադրումները, թե երկու երկրների միջև առկա են խնդիրներ, ցույց են տալիս, որ արդեն բացահայտ են խոսում այդ հակասությունների ու լարվածության մասին»,-ասաց թուրքագետը, ավելացնելով, որ հակասությունները վերաբերում են աշխարհքաղաքական ու ռազմաքաղաքական հարցերին:
Փորձագետի խոսքով, եթե նախկինում երկու երկրներն առաջնորդվում էին պրագմատիկ շահով , չկարևորելով հակասությունները, ապա նույնը չի կարելի ասել հիմա. «Հիմա արդեն խնդիրներ են ի հայտ գալիս էնգետիկ ոլորտում, Թուրքական հոսքի ու այլ նախագծերի հետ»:
Լ. Հովսեփյանն ընդգծեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև համագործակցության ցուցանիշների առումով բավականին հետընթաց է գրանցվել:
«Կողմերը հաստատակամ են իրենց դիրքորոշումների մեջ, ուստի այս այցը չէր կարող որևէ բան փոխել: Երկու երկրների միջև հարաբերությունների բարդ շրջան է, որի մասին սկսել են արդեն խոսել»,-ասաց Հովսեփյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում