«Ոչ»-ի ճակատում կան երկու տարբեր հատվածներ. Արծվիկ Մինասյան
«Սահմանադրության փոփոխությունների նախագծի մշակման գրեթե եզրագծում ենք», -այսօր ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց ԱԺ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Դաշնակցությունը, նրա խոսքով, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին ներկայացրել ենք 30 առաջարկություն` մարդու իրավունքների, կառավարման համակարգի, սոցիալական իրավունքների վերաբերյալ:
Հաջորդ քառօրյայում, ինչպես տեղեկացրեց Վարդանյանը, ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչը կներկայացնի` ո՞ր առաջարկություններն են ընդունվել:
Խոսելով Սահմանադրության բարեփոխումների դեմ պայքարող «Ոչ»-ի ճակատի մասին, մյուս դաշնակցական Արծվիկ Մինասյանը կարծիք հայտնեց, որ «Ոչ»-ն օգտագործում է «սեփական ներխմբային, ներկուսակցական շահերը»` այդ հատվածին առաջ մղելու համար:
«Ոչ»-ի ճակատում, ըստ Մինասյանի, կա նաև երկրորդ հատված, որն սկզբունքորեն դեմ չէ բարեփոխումներին, բայց դեմ է, որ դրանք իրականացնում է ներկայիս իշխանությունը: «Այս հատվածը եթե մի պահ կենտրոնանա այն հարցի վրա, թե ինչ է առաջարկվում Սահմանադրության փոփոխությունների նախագծով, ապա վսահ եմ, որ դրական կողմեր կտեսնի», -հավելեց Մինասյանը: