
Հակառակորդի հրթիռահրետանային արկակոծման հետևանքով ԼՂՀ ՊԲ 4 զինծառայող մահացել է, կան վիրավորներ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է հետևյալը. «Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում,ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.: Կան վիրավորներ:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին,հարազատներին և ծառայակիցներին»: