«Ոչ»-ի ճակատին միացած «Ժառանգությունը» պայքարի ծրագիր չունի
«Ժառանգությունը» ունի պոտենցիալ, մի կասկածեք մեր պոտենցիալի վրա: Այսօր ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` արձագանքելով հարցին, թե արդյոք Ժառանգությունը կարող է իր շուրջը համախմբել պայքարող ուժերին:
«Բոլոր այն ուժերը, որոնք պատրաստ են սահմանադիր օրենքների ընդունման, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ և այդ ընթացքում ժամանակավոր կառավարության ստեղծման, մենք պատրաստ ենք համագործակցել»,-հայտարարեց տիկին Փոստանջյանը:
Լրագրողը հետաքրքրվեց, թե Սահմանադրության բարեփոխումների դեմ պայքարի դուրս եկած «Ոչ»-ի ճակատն այսօր Գյումրիում հավաք է անցկացնելու, արդյոք մասնակցելո՞ւ են Ժառանգությունից, Փոստանջյանն ի պատասխան չասաց, թե ով է լինելու իրենց կուսակցության ներկայացուցիչն այնտեղ, բայց ասաց, որ կմասնակցեն:
Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ «Ժառանգություն»-ը անցկացնում է քաղաքական խորհրդատվություն` հստակ ճշտելու պայքարի մարտավարությունն ու ռազմավարությունը:
«Սա ոչ թե միայն «ոչ» է Սահմանադրական բարեփոխումներին, այլ նաև ոչ է ապօրինի իշխանությանը: Բայց պետք է ասեմ, որ պայքարի վերջնական ծրագիր չկա, եթե ունենանք այդ մասին կիմանաք», -հայտարարեց Փոստանջյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան