Ջոն Էվանս. Պատժամիջոցների վերացումը կնպաստի Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցության զարգացմանը
Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը թուլացնում է լարվածությունը ԱՄՆ-ի և Իրանի (նաև Ռուսաստանի) միջև, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի համար, քանի որ երրորդ կողմերի միջև լարվածությունը ազդում է նաև Հայաստանի վրա: Այս մասին «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած առցանց հարցազրույցի ժամանակ «Panorama.am»-ի լրագրողի հարցին ի պատասխան` նշել է Հայստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսը:
Անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող քաոսային ռազմաքաղաքական իրադրությանը` նախկին դեսպանը նշել է, որ այս տարածաշրջանը վերապրում է իր պատմության ամենադաժան և դրամատիկ շրջանը, ուստի անհրաժեշտ է, որ բոլոր դերակատարները դադար առնեն և ուղիներ որոնեն սպանություններին ու հակամարտություններին վերջակետ դնելու համար, քանի դեռ ամբողջ տարածաշրջանը սիրիական մի շարք քաղաքաների նման հիմնահատակ չի կործանվել:
Վեցնյակի բանակցությունները Իրանի միջուկային խնդրի շուրջ, ըստ Էվանսի, շարունակում են լինել վիճահարույց, սակայն իրավական հիմնական համաձայնությունները ձեռք են բերվել: Ըստ դիվանագետի`ԱՄՆ-ի և Իրանի միջև պետք է վերականգնվեն լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
«Վեց տերությունների կողմից Իրանի միջուկային խնդրի շուրջ ձեռք բերված համաձանությունը առաջին քայլերից մեկն է այս ուղղությամբ, թեև ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, որոնց մի մասը տարիների պատմություն ունեն, միանգամից ու ամբողջությամբ չեն վերացվի: Երկարաժամկետ ապագայում ես հավատում եմ, որ Իրանը դառնալու է Մերձավոր Արևելքի հիմնախնդիրը կարգավորող պատասխանատու ուժ, որը ապահովելու է կայունության հաստատում, այլ ոչ թե սպառնալու է դրա խաթարմանը: Իրանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների վերջնական հանումը կնպաստի էներգետիկ ոլորտում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության զարգացմանը»,-նշել է Ջոն Էվանսը:
Նախկին դեսպանը նաև նշել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ առումով չի ազդում ԱՄՆ-ի և Հայստանի փոխհարաբերությւոնների վրա:
Նախորդող հրապարակում`
Ջ. Էվանս. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն անխուսափելի է
Ջոն Էվանս. «Որոշակի փուլում ԼՂ իշխանությունները պետք է դառնան բանակցային գործընթացի ամբողջական կողմ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան