Հակահայկական զեկույցի հեղինակ Ուոլթերը ԼՂՀ իշխանություններից Արցախ այցելելու թույլտվություն է խնդրել
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավոր, հակահայկական «Բռնության էսկալացիան Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ այլ տարածքներում» վերնագրով զեկույցի հեղինակ, Ռոբերտ Ուոլթերը նամակ է հղել ԼՂՀ իշխանություններին, որում Արցախ այցելելու թույլտվություն է խնդրել: Նա նկատել է, որ Ստեփանակերտ այցելությունը միտված է ավարտին հասցնել ձեռնարկած զեկույցը:
ԼՂՀ արտաքին գործերի մամլո խոսնակ Անի Սարգսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին ուսումնասիրում են Ուոլթերի գրությունը և արդյունքների մասին կտեղեկացնեն ավելի ուշ:
Հիշեցնենք` 2014-ի հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեն ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հարցով զեկուցող էր նշանակել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերին, ով ԵԽԽՎ-ում հայտնի է իր պրոադրբեջանամետ կեցվածքով:
Թեմային առնչվող հրապարակում`
Ուոլթերը պահպանել է զեկույցի վերնագիրը ու ստացել իր «չայեվոյները». Դավիթ Բաբայան
Հստակ պատժամիջոցներ չկիրառելով ալիևյան կլանի հանդեպ, մենք արձակում ենք այդ երկրի քաղաքական էլիտայի ձեռքերը. Զոհրաբյանը` ԵԽԽՎ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան