Սաուդյան Արաբիան Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարին հրաժարվում է վիզա տրամադրել
«Սաուդյան Արաբիան Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարին հրաժարվում է վիզա տրամադրել»,-այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Ալի Ջանաթին «ՖԱՐՍ»-ին տված հարցազրույցում նշել է, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, նշել է, որ Սաուդյան Արաբիա նախատեսվող այցը դեռևս չեղյալ չի հայտարարվել:
Նախարարը նշել է, որ իրենց պատվիրակության՝ Սաուդյան Արաբիա նախատեսվող այցի նպատակն օրերս Մեքքայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների պատճառները հետաքննելն է:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մինչ այս պահը Մեքքայում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով զոհվել է ավելի քան 4000 մարդ, որից 239-ը եղել է Իրանի քաղաքացի:
Հավելենք, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Մեքքայում տեղի ունեցածի պատճառով ընդհատելով Նյու Յորք կատարած այցը, այսօր վերադարձել է Իրան:
Հիշեցնենք, որ օրերս Իրանում Սաուդյան Արաբիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել էր ԱԳՆ, որտեղ նրան հանձնվել է իրանական կողմի բողոքի նոտան: Իրանը Սաուդյան Արաբիայի համապատասխան կառույցներին մեղադրել է ուխտագնացությունը ոչ պատշաճ կազմակերպելու մեջ: