ՌԴ ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Իսլամական պետության» 5 հենակետ
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Խադադը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին ռուսական ռազմաօդային ուժերի կողմից ոչնչացվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 5 հենակետ: Այս մասին փոխանցում է Gazeta.ru-ն:
«Ռուսական ընկերների հրամանատարությամբ տեղի ունեցող գործողությունները շատ կարևոր են: Առաջիկա օրերին պարզ կդառնա Ռուսաստանի գործողությունների արդյունավետությունը Սիրիայում: Միայն այսօր արդեբ ոչնչացվել է «ԻՊ»-ի 5 հենակետ»,- հայտարարել է դեսպանը:
Ավելի վաղ ՌԴ զինուժի ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ռուսական ավիացիան գնդակոծել է «Իսլամական պետության» 12 շինություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները