Սա քաղաքական հաշվեհարդար է, որի նախաձեռնողը Ռուբեն Հայրապետյանն էր. Ազատամարտիկն իրեն ծեծելու մասին
«Սա քաղաքական հաշվեհարդար էր, իմ անձի, մեր տեսակի հանդեպ, քաղաքական մահափորձ էր: Փա՛ռք Աստծո, բախտս բերեց, կենդանի մնացի», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց օրեր առաջ Աբովյան փողոցում դաժան ծեծի ենթարկված ազատամարտիկ, «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Սմբատ Հակոբյանը:
Նրա խոսքով, արդեն ապաքինվում է, և ֆիզիկական ցավն իր համար քիչ նշանակություն ունի, բայց ցավոտ է, որ «ոչնչացվում է իմ բարոյական կերպարը»:
Վերջինս ներկայացրեց նաև իր և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի միջև վերջին հեռախոսազրույցի սղագրությունը:
«Հեռախոսս անջատված էր, հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերն էր, միացրեցի, տեսա բաց թողնված զանգերը , հետ զանգեցի ու տեսա Հայրապետյանն էր: Նրա հետ ունեցա հետևյալ հեռախոսազրույցը, ներկայացնում եմ սղագրությունը, որի մեջ կային նաև հայհոյանքներ.
– Ռուբեն ջան, բարև, ի՞նչ կա:
-Հո բան չի եղել, մի քանի անգամ զանգել ես:
-Սմբո, ի՞նչ պիտի լինի, էս ի՞նչ թատրոն ես սարքել, մարդիկ ես հավաքել ըտեղ, կապիկություն ես անում:
-Ռուբեն, չգիտեմ, թե ում հմար ա դա թատրոն կամ կապիկություն, բայց ստեղ մարդիկ են հավաքվել՝ կոնկրետ պահանջով, կոնկրետ հարցեր են դնում:
-Արա, ի՞նչ հարց, թարգը տուր, գնա, ոչ մի բանի մի խառնվի:
-Ռուբեն, նախ արայով մի խոսի, երկրորդն էլ, եթե էդ թեմայով խոսելու բան ունես, կարող ենք ցերեկը հանդիպել:
-Արա՛, լսի ինչ եմ ասում, ես քո հետ ինչ պիտի խոսամ, ասում եմ, գնա նստի տունդ, թե չէ վաղը քո հետ ուրիշ մարդիկ կխոսեն, ուրիշ ձևի:
-Ուրեմն լսի ինչ եմ ասում, Ռուբե՛ն, նախ դու չէ, որ պիտի ասես ինչ անեմ, հետո եթե որևէ մեկը փորձի էս հարցում իմ հետ «ուրիշ ձև» խոսել, պատասխան կտա:
-Արա, ասում եմ վեր ընգի տանդ, թե չէ կասեմ ոտերդ կջարդեն»:
Հակոբյանն ասաց, որ Հայրապետյանին ծանոթ է դեռ 1997-ից, ծանոթացել են Մատենադարանի մոտ հանրահավաքի ժամանակ:
«Ես երբեք որևէ մեկին, հատկապես նրան ու նրա շրջապատին, կենսական խնդիրների համար չեմ դիմել, գումարի կամ այլ, ֆինանսական խնդիր չեմ ունեցել, չունեմ: Նրանց հետ, ում ես ֆինանսական խնդիրներ ունեմ, շատ չեն, երկու-երեքն են, ում հետ ես ընկերական հարաբերությունների մեջ եմ: Ես իրենց մեշոկներով փող պարտք չեմ: Նրանք մի փաստ չեն կարող բերել, որ ինձ մի տուփ ծխախոտ են բերել տվել: Ես այս անցուդարձը որակում եմ որպես քաղաքական հաշվեհարդար, որի հիմնական նախաձեռնողը, հովանավորը Ռուբեն Հայրապետյանն էր», -հայտարարեց Հակոբյանը` նկատելով, որ բոլոր հիմքերն ունի կասկածելու, որ ծեծի կազմակերպիչը ՀՖՖ նախագահն է:
Ավելին, նա հայտարարեց, որ իրեն ծեծի ենթարկողների թվում տեսել է Ռուբեն Հայրապետյանի թիկնազորին՝ Տիգրան անունով. «Ճանաչում եմ ռագադկայով քունքիս հարվածողին, ում տեսել եմ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի թվում»:
Թեմային առնչվող հրապարակումներ`
3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար
Կարեն Անդրեասյանը՝ ազատամարտիկին ծեծի ենթարկելու մասին
Ազատամարտիկին ծեծելու քաղաքական պատվեր չկա և չի եղել. Շարմազանով
Հայտնի է ազատամարտիկին ծեծելու կասկածանքով ձերբակալվածների ինքնությունը
Հարուցվել է քրգործ և Սմբատ Հակոբյան ճանաչվել է տուժող
Հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկի վիճակը կայուն է
Ազատամարտիկին ծեծելու համար կասկածվող 3 անձանցից 2-ը կալանավորվել են
Քաղաքական պատճառներով են ծեծել Սմբատին. Պետրոսյանը արձագանքում է Շարմազանովին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան