Արմեն Մարտիրոսյան. Քիչ ենք, որովհետև կարծում եմ, այլ ուղերձ է պետք հասարակությանը
Դիմելով Ազատության հրապարակում այս պահին գտնվողներին՝ «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը նշեց. «Մեզ բոլորիս միավորել է քաղաքացիական պարտքը Հայաստանի Հանրապետության հանդեպ: Դուք եք Հայաստանի լուսավոր կետը, դուք թույլ չեք տալիս, որ Հայաստանը մարի, դուք թույլ չեք տալիս, որ երկիրը վերածեն արոտավայրի»:
Իր ելույթում Դ. Հովհաննիսյանն ասաց, որ ամբողջ հասարակությունը դեմ է փոփոխություններին` «այդ թվում և իշխանության միջին ու ստորին օղակները, հանրապետական կուսակցության շարքերը, արդեն նաև միջազգային հանրությունը, բայց իմացեք, որ դուք եք առաջին ճակատաը»:
Հովհաննիսյանն ասաց, որ որ բոլորը սպասում են հրապարակում գտնվողների գործողություններին:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն իր ելույթում նշեց, որ հրապարակում քիչ մարդիկ են հավաքվել ու մեղավորը «մենք ենք»., ընդդիմությւոնը պետք է միասնական ճակատով հանդես գա:
«Քիչ ենք, որովհետև կարծում եմ, այլ ուղերձ է պետք հասարակությանը: Հասարակությունը բացառապես մեկ խնդիր ունի լուծելու, դա արմատական համակարգային փոփոխություններն են, որոնք պետք է սկսեն իշխանափոխությունից: Իսկ իշխանափոխություն առանց միասնության հնարավոր չէ»,-ասաց Մարտիրոսյանը, ավելացնելով, որ պայքարող երկու թևերը` «Ոչ»-ի շարժումն ու «Նոր Հայաստան» փրկության ճակատը, պետք է միանան իրար` պետք է լինի մեկ ուղերձ, մեկ նպատակ, մեկ ճակատ:
«Եթե այսօր իշխանությունները հրաժարվեն Սահմանադրական փոփոխություններից, միևնույն է, երկրի առաջ ծառացած խնդիրները չեն լուծվի»,-ասաց Մարտիրոսյանը:
Նախորդող լուր`
Թույլ չենք տալու հանգիստ քվեարկեն. «Չե՛ք անցկացնի»-ի անդամ