«Չեք անցկացնի»-ն երկուշաբթի երթով կշարժվի դեպի Ազգային Ժողով
«Չեք անցկացնի» նախաձեռնությունը երկուշաբթի կեսօրին կհավաքվի Ազատության հրապարակում: Այնտեղից երթով հավաքվածները կշարժվեն դեպի Բաղրամյան պողոտա` Ազգային Ժողովի շենք: Այս մասին հայտարարեցին նախաձեռնության անդամները` Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքի ավարտին:
Այս պահին նախաձեռնության անդամները երթ են անցկացնում` Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Ազատության հրապարակ երթուղով:
Նշենք, որ Սահամանդրության փոփոխությունների նախագծի քվեարկությունը նախատեսվում է կատարել հոկտեմբերի 5-ին ՀՀ նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի ելույթից հետո: