Ներկայումս Հայաստանը հանդիսանում է միջազգային խաղաղապահության և անվտանգության ակտիվ ներդրող. Ս. Օհանյան
«Լսելով չէ, որ մենք գիտենք խաղաղության արժեքները: Չնայած մեր սահմաններում հակառակորդի նախահարաձակ գործողութունները զսպելու, պատժելու հարցերին, մենք հաստատակամորեն և հետաևողական զարգացնում ենք Հայաստանի խաղաղապահ կարողությունները»,- Երևանում մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» ամենամյա համաժողովի բացման խոսքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով, այսօր ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ ցանկացած տարածաշրջանում առաջացած անկայունությունը բացասական հետևանքներ է թողնում, նոր մարտահրավերներ է առաջ քաշում ամբողջ աշխարհում: Այսպիսի իրավիճակում, նախարարի խոսքով, տարածաշրջանային հիմնախնդիրները ստանում են միջազգային կարևորություն:
Ս. Օհանյանն իր ելույթում նշեց, որ Հայաստանը, լինելով միջազգային խաղաղության ջատգով, ՄԱԿ-ին անդամակցելուց ի վեր շարունակում է ավանդը ներդնել միջազգային խաղաղապահության զարգացման գործում:
Պաշտպանության նախարարը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովին ունեցած ելույթում բովանդակալից ներկայացրել է այս բնագավառում Հայաստանի անցած ուղին, հետագա գործունեության տեսլականը:
«Հայաստանի ներգրավվածությունը միջազգային խաղաղապությանը շարունակաբար ընդլայնվում է՝ և աշխարհագրության, և որակական և քանական իմաստով: Ներկայումս Հայաստանը հանդիսանում է միջազգային խաղաղապահությանը և անվտանգության ակտիվ ներդրող՝ այդ նպատակով օգտագործելով իր կուտակա փորձը»,- ընդգծեց Ս. Օհանյանը:
Նախորդող հրապարակում՝
«Հակամարտությունները մեզանից առաջ են ընկնում». Երևանում մեկնարկել է «Խաղաղապահության պրոբլեմները» միջազգային համաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում