Կրեմլը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը
Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ Սիրիայում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ Ռուսաստանի գործողություններն ուղղված են ողջ տարածաշրջանում անվտագության ապահովմանը:
Հիշեցնենք, Էրդողանը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է նման հարցերում շատ զգայուն լինի:
«Մենք համարվում ենք Ռուսաստանից գազ թիվ մեկ գնողը: Թուրքիային կորցնելը շատ լուրջ կորուստ կարող է լինել Ռուսաստանին: Անհրաժեշտության դեպքում, Թուրքիան կարող է ամենատարբեր տեղերից բնական գազ գնել»,-հայտարարել էր Էրդողանը:
«Ինչ վերաբերում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին, ապա այն նպատակ ունի աջակցել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքային ու քաղաքական ամբողջության պահպանմանը՝ դրանով նպաստելով տարածաշրջանում կայունության ու անվտանգության պահպանմանը»,-ասել է Պեսկովը:
Նրա խոսքով, Պուտինը տեղյակ է Էրդողանի հայտարարության մասին. «Մենք ավանդաբար բարձր ենք գնահատում Թուրքիայի հետ մեր երկկողմ հարաբերությունները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները