ՕԵԿ-ը վստահ է՝ հաջորդ խորհրդարանում ունենալու է մեծ և լրջագույն ներկայացվածություն. Մհեր Շահգելդյան
«Այո, մենք ունենք նման վստահություն, որ հաջորդ խորհրդարանում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա մեծ և լրջագույն ներկայացվածություն»,-այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նրա խոսքերով՝ այդ վստահությունը գալիս է նաև նրանից, որ այսօր ձևավորվել է «Հայկական վերածնունդ» միավորումը, որի մեջ մտնում են 140 կուսակցություններ:
«Ուստի մենք ունենք այդ վստահությունը և այսօր աշխատում ենք այդ ուղղությամբ ու մշտապես էլ աշխատելու ենք»,- ընդգծեց Շահգելդյանը:
Դիտարկմանը, թե եթե ընդդիմությունը այդքան մեծ ներկայացվածություն ունենա խորհրդարանում, ապա ՀՀԿ-ին ինչ է մնալու, ՕԵԿ պատգամավորը պատասխանեց. «ՀՀԿ-ի խնդիրները թողնենք իրենց»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան