Քաղաքական 14:05 09/10/2015

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, միշտ էլ լինելու են կողմ-դեմ կարծիքներ. Ջիանի Բուքիքիո

Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն ու առաջարկությունները պարտադիր չեն և խորհրդատվական բնույթ են կրում: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: 

«Վենետիկի հանձնաժողովին Հայաստանից խնդրել էին գնահատական ներկայացնել գործընթացին, Սահմանադրության փոփոխությունների նախագծին, և մենք դա կատարեցինք: Այժմ, կարելի է ասել, խոսքը պատկանում է հայ հասարակությանը», -հայտարարեց Հանձնաժողովի նախագահը, որն այս օրերին գտնվում է Երևանում և մասնակցում է Սահմանադրական դատարանների գործունեության մասին միջազգային խորհրդաժողովին:

Փորձագետի խոսքով, իր ղեկավարած հանձնաժողովի համար ի վերջո կարևոր է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը համահունչ լինի եվրոպական ստանդարտներին:

Դիտարկմանը, թե Հայաստանում արմատական ընդդիմությունը, որոշ իրավապաշտպաններ, ինչպես նաև Հայաստանի նախկին երկու նախագահները դեմ են Սահմանադրության փոփոխությունների նախագծին, Ջիանի Բուքիքիոն ի պատասխան հիշեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, ասաց, որ նրանց հետ հանդիպել է նախկինում ու ավելացրեց.

«Հայաստանի Սահմանադրական զարգացումներին ես հետևել եմ շատ հին ժամանակներից, բայց ավելի հստակ 2001 թվականից: Հանդիպել եմ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, թե Ռոբերտ Քոչարյանի հետ` 2003-ին, երբ նախաձեռնվել էին Սահմանադրական բարեփոխումներ: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում էր կառավարման համակարգի մոդել ընտրել կիսանախագահականը, մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները ընդդիմանում էին և ցանկանում էին, որ Հայաստանում խորհրդարանական համակարգ ներդրվի: Այն ժամանակ տեղի ունեցավ հանրաքվե, բայց բարեփոխումներ տեղի չունեցան, չստացվեց: Հետագայում մեզ հետ համագործակցություն տեղի ունեցավ էլ ավելի արդյունավետ մակարդակի վրա և փոփոխություններ տեղի ունեցան, որը բավականին լավ քայլ էր դեպի ժողովրդավարություն: 2013-ին ևս եղավ բարեփոխումների նոր նախաձեռնություն: Միշտ երկրներում, այդ թվում Հայաստանում, լինելու են կողմ և դեմ կարծիքներ: Մեզ համար կարևոր է, որ գործընթացը լինի միջազգային ստանդարտներին համահունչ, և ես հույս ունեմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը շատ ավելի լավ կլինի մոտ ժամանակներս»:

Պատասխանելով իշխանության գերկենտրոնացվածության ու խորհրդարանում կայուն մեծամասնության մասին հարցին, Բուքիքիոն ասաց, որ պետք չէ կենտրոնանալ իշխանությունների գերկենտրոնացման վրա, այլ «պետք է կենտրոնանալ իշխանությունների անկախության վրա և յուրաքանչյուրի գործառույթների կատարման վրա»:

Ինչ վերաբերում է «կայուն մեծամասնություն» եզրույթին, ապա ՎՀ նախագահը նկատեց, որ կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանական համակարգին անցումն ի վերջո որոշակի գործընթացներ ենթադրում է:

«Խորհրդարանում մեծամասնությունը և համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը հենց երաշխիք է, որ կիսանախագահականից խորհրդարանական համակարգին անցումը անվտանգ ապահովվի», -հավելեց ՎՀ նախագահը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունները 2-րդ փուլով անցկացնելու գաղափարին, Բուքիքիոն հիշեցրեց, որ Վենետիկի հանձնաժողովն իր տված եզրակացության մեջ նշել էր, որ 2-րդ փուլ անցկացնելու գաղափարը Սահմանադրության մեջ ամրագրելը «նախընտրելի մոտեցում չէ», այլ պետք է կարգավորվի Ընտրական օրենսգրքի շրջանակներում:

«Մեր այդ առաջարկությունը Սահմանադրական բարփոխումների մասնագիտական հանձնաժողովն ընդունեց: Մենք ճիշտ է, Նախագծի վերջնական տարբերակը չունենք, բայց 2-րդ փուլի վերաբերյալ կատարված փոփոխությունը մեզ արդեն փոխանցվել է: Վենետիկի հանձնաժողովը գոհ է այն առումով, որ այդ հարցում ճկունության տեղ թողնվեց, և հարցը կկարգավորվի Ընտրական օրենսգրքի շրջանակներում», -հավելեց Բուքիքիոն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:19
Դուք սխալ ճանապարհով եք գնում, վնասում եք 1 մլն երևանցիների առողջությունը, պետք է կանգնեք. Քրիստինա Վարդանյան
Երևանի վերջին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունեց, որ մայրաքաղաքի օդը նորմայից 3.5 անգամ ավել աղտոտված...
Աղբյուր` Panorama.am
19:58
Երեխաները բարձր են պահում Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հոր՝ լեգենդար հրամանատար Գեղամ Գաբրիելյանի հիշատակը
Արցախցի երեխաները շարունակում են հաջողություններ գրանցել տարբեր մարզաձևերում։ «Բերդ» թերթը գրում է, որ ի հպարտություն Արցախի և...
Աղբյուր` Panorama.am
19:47
Ժաննա, նստի, անբավարար. Դեմոյան
«Ես երկար չմտածեցի, մի քիչ խորհեցի ու եկա այն եզրակացության, որ նախկիններն էստեղ մեղավոր չեն»:
Աղբյուր` Panorama.am
19:37
Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս բուք է։
Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Սևանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան
«Միանշանակ, և ոչ միայն բովանդակային, այլև տեխնոլոգիական առումով, երբ անմիջապես դրանից հետո խաղացրեց քովիդային անհեթեթ քարտը»,-...
Աղբյուր` Panorama.am
19:11
Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքը, բայց պետք է կայացվեր հետապնդումը դադարեցնելու որոշում. Երիցյան
«Նախաքննական մարմինը փոխել է եղբորս առաջադրած մեղադրանքն ու պարեկային ծառայողների հետ միջադեպը որակել որպես Ա. Երիցյանի կողմից մարմնական...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն անհարմարություններ. Դանիելյան
«Անչափ կարևոր առաքելություն իրականացնող, շատ հաճախ նվիրյալի պես աշխատող ուսուցիչների համար վերջին տարիներին ստեղծվում են միայն...
Աղբյուր` Panorama.am
18:44
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ավիահարվածներ են հասցրել Եմենի՝ հութիների կողմից վերահսկվող նահանգի վրա. Al Masirah
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ավիացիան հարվածներ են հասցրել Եմենի հյուսիս-արևմուտքում գտնվող Հաջա նահանգի ուղղությամբ այն բանից հետո, երբ Եմենի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ալիևի հերթական նախապայմանն իրականություն է դառնում ոչ թե Մոսկվայի, Վաշինգտոնի կամ Փարիզի, այլ Նիկոլի շնորհիվ. Աշոտյան
«Նիկոլը ոչ թե խանգարում է Մոսկվային, այլ ՌԴ-ի համար «օգտակար հիմար»՝ useful idiot է հանդիսանում։ Իր արմենպրեսյան զեղումներն անթերի էին այդ տեսակետից»»։
Աղբյուր` Panorama.am
18:17
Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար
Հայաստանում 2025 թվականին առաջին անգամ կկայանան միջազգային 3 խոշոր մրցաշար, որոնք ընդգրված են Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի EUBC օրացույցային...
Աղբյուր` Panorama.am
18:06
Զելենսկին ու Ալիևը քննարկել են ադրբեջանական ինքնաթիռի կործանման դեպքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ադրբեջանում ապօրինի կալանավորված Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու քրեական գործն ուղարկվել է դատարան
Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործը, ով ավելի քան մեկ տարի Բաքվի բանտում...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ադրբեջանը հայտնել է Հայաստանի հետ սահմանի՝ մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում սահմանազատման մասին
Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատումն ու սահմանազատումն իրականացվել է մինչև 13 կիլոմետր երկարությամբ հատվածում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:31
Ողբերգական վթար. բախվել են մեքենաներ, կան զnhեր
Դեկտեմբերի 28-ին, ժամը 14:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Մայիսյան...
Աղբյուր` Panorama.am
17:24
Զուրաբիշվիլին միացել է Թբիլիսիում ընդդիմության «կենդանի շղթային»
30 օր շարունակ Թբիլիսիում և շրջաններում շարունակվող բողոքի ակցիան այսօր շարունակվում է կենդանի շղթայով։ Ակցիայի մասնակիցների թվում են տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:07
Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։...
Աղբյուր` Panorama.am
16:49
Պուտինը զանգահարել է Ալիևին և ներողություն խնդրել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսով քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
16:36
Ադրբեջանը խստացնում է ՌԴ քաղաքացիների կեցության կանոնները
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փոփոխություններ մտցնել իրենց տարածքում Ռուսաստանի քաղաքացիների ժամանակավոր գտնվելու կանոններում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:24
Ռուսաստանի ԱԳՆ. 10 տարվա գործունեության ընթացքում ԵԱՏՄ-ն դարձել է միջազգային տնտեսական հարաբերությունների կարևոր դերակատար
2025 թվականի հունվարի 1-ին լրանում է 2014 թվականի մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու և ԵԱՏՄ-ի՝...
Աղբյուր` Panorama.am
16:14
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է Հայաստանում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Սույն թվականի դեկտեմբերի 28-ին` տեղական ժամանակով ժամը 15:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ...
Աղբյուր` Panorama.am
15:54
«Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից դարձավ բուռն քննարկման առարկա, սակայն մի շատ կարևոր ասպեկտ մնաց աննկատ. Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է.  «Օպելի պատմությունը» գրեթե բոլոր տեսանկյուններից վերջին երկու օրվա ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կառվարությունը որոշել է մտնել ձախողված պրոցեսի մեջ․ Թեհմինե Ենոքյանը՝ «Լիդիան Արմենիա»-ի և Կառավարության գործարքի մասին
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի և ՀՀ կառավարության միջև գործարքը մտահոգիչ է, քանի որ պետությունը ձախողված ընկերության հետ կիսելու է...
Աղբյուր` Panorama.am
15:33
ԱԺ-ում հանդիպել են անհետ կորած զինծառայողների հարազատներն ու Անդրանիկ Քոչարյանը
Ազգային ժողովում ավարտվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի և անհետ կորած զինծառայողների...
Աղբյուր` Panorama.am
15:14
Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները,...
Աղբյուր` Panorama.am
14:49
ՌԴ-ում կարգելվի ռուսերեն չիմացող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել
Պուտինը ստորագրել է միգրանտ երեխաներին դպրոցներ ընդունելու կարգի մասին օրենքը
Աղբյուր` Panorama.am
14:30
Աշխարհի արագ շախմատի առաջնություն. Հայ շախմատիստների արդյունքները
Ավարտվել է աշխարհի արագ շախմատի առաջնության 2-րդ խաղային օրը: Հայ շախմատիստների արդյունքները 9 խաղափուլից հետո՝ Շանթ Սարգսյան՝ 5.5...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան
13:39 28/12/2024

2025-ը կդիմավորենք Եռաբլուրում. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}