ՀՅԴ-ն էլ է վստահ, որ հաջորդ ԱԺ-ում ունենալու են շատ ավելի մեծ ներկայացվածություն
«Ցանկացած քաղաքական ուժ միշտ հույս ունի ու աշխատում է, որ խորհրդարանում լինի մեծամասնություն: Մենք չենք միանալու որևէ ուժի, քանի որ գտնում ենք, այս հարցում մենք մեր ճշմարտությունն ենք առաջ տանելու, ինչպես արել ենք մինչև հիմա»,- արձագանքելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն չի միանում որևէ ուժի, չի ձևավորելու «Այո»-ի միասնական շտաբ, ԱԺ ճեպազրույցներում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նրա խոսքերով՝ Դաշնակցությունն այս հարցում երբեք չի շեղվել, հետևողական է եղել, ու երբ եղել են Քառյակում, այն ժամանակ ևս հայտարարել են, որ խորհրդարանական համակարգին անցնելը իրենց համար կարևոր է:
Ա.Վարդանյանը նշեց նաև, որ հանրաքվեին ընդառաջ ՀՅԴ-ն շատ անելիք ունի. «Մեր փաստարկները, մեր համոզումները որակապես տարբերվում են մյուսների «Այո»-ներից»:
Դաշնակցության ներկայացուցիչն ասաց, որ այս Սահմանադրությունը մի քանի քայլ առաջ է նախկինից և քարոզչության ընթացքում քաղաքացիներին կհամոզեն ու կապացուցեն, որ «Այո»-ն ճիշտ է գործող արատավոր երևույթների գերակշիռ մասը վերացնելու համար:
Ըստ նրա, հանրաքվեի բարով-խերով անցկացումից հետո ՀՅԴ-ի համար կարևորագույն հարց է լինելու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը:
«Մենք վստահ ենք, որ հաջորդ խորհրդարանում մենք ունենալու ենք շատ ավելի մեծ ներկայացվածություն: Ես վստահ եմ, որ այն հետևողականությունը, սկզբունքայնությունը, որ ունենք, ի վերջո ՀՅԴ-ն բերելու է ամենամեծ դերակատարության»,- ընդգծեց Ա. Վարդանյանը` հավելելով, որ Դաշնակցությունը կգա իշխանության:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան