Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարի երևանյան համաժողովն ավարտվեց. «Հույս ունենք հաջորդ համաժողովներն էլ այսկերպ կազմակերպված կլինեն»
Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանն անցավ շատ հաջողող, հրաշալի պայմաններում, կազմակերպված էր բարձր մակարդակով: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի արդյունքների ամփոփիչ ասուլիսում ասաց Ֆրանկոֆոնիայում նախագահող Սենեգալի արտգործնախարար Մանքյոր Նդայեն:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 10-11-ին տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Նշենք նաև, որ նախագահությունը Սենեգալից փոխանցվեց Մադագասկարին:
«Ամբողջ պատվիրակության անունից շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին ջերմ ընդունելության և համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Շատ կարևոր է, որ ամեն ինչ սկսվում է ժամանակին և ավարտվում ժամանակին: Այստեղ այդպես էր: Հույս ունենք, որ հաջորդ համաժողովներն էլ այսկերպ կազմակերպված կլինեն»,- նշեց նա:
Սենեգալի արտգործնախարարի խոսքով, երևանյան համաժողովի ընթացքում շատ կարևոր թեմաներ են քննարկվել՝ խաղաղություն, հանդուրժողականություն, երկխոսության, փոխըմբռնում, միգրացիոն խնդիրներ, կլիմայական փոփոխություններ, նաև ցեղասպանությունների կանգարգելմանը վերաբերող նախագիծ է ընդունվել:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանն ասաց, որ Հայաստանում հավաքված 80 պետությունների ներկայացուցիչները միայն երախտագիտությամբ են խոսում Հայաստանի մասին: Միաժամանակ նա նշեց, որ այսօր համաժողովի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
«Այն հիշողության վայր է, բոլորս հիշեցնում է այն ցավի, տառապանքի մասին, որ ապրել է հայ ժողովուրդը: Այդ հուշահամալիրը նաև խորհրդանշում է հայ ժողովի վերածնունդը, միավորված լինելը, այն ուժն ու եռանդը, որ այս ժողովրդին տանում է դեպի ապագա: Մենք միանում ենք այն ուժին, որ ճառագում է այստեղ: Հայաստանի դերը բացառիկ է Ֆրանկոֆոնիայի ընտանիքում»,- ասաց Մ. Ժանը:
Նախորդող հրապարակումներ՝
Է. Նալբանդյան. Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին ընդունվել է ՀՀ կողմից ներկայացված նախագծերը
Սենեգալի արտգործնախարար. Մշակութային երկխոսությունը կարևոր է ատելության հաղթահարման համար
Մեր նախաձեռնության միջոցով արտահայտվում է Հայաստանի խորը նվիրվածությունը ֆրանկոֆոնիային. ԱԳ նախարար
Նալբանդյանը համաժողովի մասնակիցներին հիշեցրեց Հայաստանի կոչումը, առաքելությունը
Ժողովրդավարությունը փոփոխական երկրաչափության սկզբունք չէ, որ ընդունենք կամ մերժենք. Միկայել Ժան
Հայաստանը ուժի, հպարտության, արիության, հաղթանակի խորհրդանիշ է. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար
Սերժ Սարգսյան. Հանդուրժողականության, ժողովրդավարության սկզբունքների վրա հիմնված հասարակության կառուցումը մեր բոլորի նպատակն է
Կարևոր իրադարձություն մեր կազմակերպության և Հայաստանի համար. Միկայել Ժան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին