Մենք Հայաստանում իշխանափոխության չենք անելու. Արա Աբրահամյան
«Մենք իշխանափոխության չենք գնում, մենք ի՞նչ իշխանափոխություն, գալու ենք նորմալ մասնակցենք խորհրդարանական ընտրություններին», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ չեն քննադատելու որևէ անձի և իրականացնելու են «հստակ ծրագրեր»: Կուսակցության անվանման ու այլ մանրամասների մասին Աբրահամյանը չխոսեց, ասաց, որ ֆինանսավորումը լինելու է իր անձնական միջոցների հաշվին:
Հարցին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյա՞կ է Աբրահամյանի ծրագրերի մասին, Ռուսաստանի հայերի միության նախագահը դրական պատասխան տվեց. «Սերժ Սարգսյանի հետ քննարկել եմ խնդիրը ասել եմ, որ ծրագրեր ունեմ, ինքն էլ ասել է, եթե ունես, արի իրականացրու»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան