Եվրոպայի հայ դատի գրասենյակը ողջունում է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» ՄԻԵԴ վճիռը
Եվրոպայի հայ դատի գրասենյակը ևս ողջունում է այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործով վճիռը, որում Հայաստանի Հանրապետությունը ներգրավված էր որպես երրորդ կողմ։
Եվրոպայի հայ դատի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Բեդո Դեմիրճյանը Ստրասբուրգում Panorama․am-ի թղթակցին ասաց, որ ողջունելի է հատկապես այն կետը, որ վերին պալատը փոխեց, ստորին պալատի որոշումը, որ Ցեղասպանությունն այստեղ քննարկվելիք թեմա չէր։
«Առավել ևս կարևոր է, որ Եվրոպական դատարանն ինքը արձանագրեց, որ մենք՝ հայերս, արժանապատվության և հարգանքի պաշտպանության իրավունք ունենք։ Այո՛, գոհ ենք, այսօր Եվրոպական բարձրագույն դատարանի կողմից կայացրած որոշումից»,-ասաց Բեդո Դեմիրճյանը։
Նախորդող`
Ջեոֆրի Ռոբերթսոն. Այս վճիռը կարևոր և մեծ նշանակություն ունի հայերի համար
Գևորգ Կոստանյան. ««Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով մենք մեր նպատակին հասանք»
ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ամբողջությամբ բավարարվեցին Եվրոպական դատարանի կողմից
ՄԻԵԴ պաշտոնական պարզաբանումները «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով դատավճռի վերաբերյալ
ՄԻԵԴ Մեծ պալատը հաստատում է. Հայոց ցեղասպանության հերքումը նսեմացնում է հայության արժանապատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին