Արա Զոհրաբյանը սահամանփակել է աշխատակազմի մասնակցությունը սոցիալական ցանցերի քննարկումներին
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի այսօրվա հրամանով, սահմանափակվում է սոցիալական ցանցերում փաստաբանների պալատի աշխատակազմի մասնակցությունը քննարկումներին: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ՓՊ-ից:
ՓՊ նախագահի հրամանի համաձայն, արգելվում է սոցիալական ցանցերումՊալատի, Պալատի նախագահի, պալատի մարմինների կամ փաստաբանների վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված քննադատություններին քննադատություններով արձագանքելը:
Հրամանի մյուս կետը վերաբերում է Պալատի մամլո խոսնակին, ըստ այդմ խոսնակը կարող է սոցիալական ցանցերում տեղադրել պալատին կամ փաստաբանությունն առնչվող հրապարակումներ, որոնք չպետք է պարունակեն զրպարտչական կամ վիրավորական նյութեր:
Այս հրամանը չի տարածվում Հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան