ՀՀ նախագահ. Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը
«Այս օրերին Հայաստանը կանգնած է սահմանադրական համակարգի խորը բարեփոխումների շեմին: Բոլոր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում, վեց ամիս առաջ հրապարակված հայեցակարգի հիման վրա մշակվել և ներկայացվել է գործող Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Արդեն դեկտեմբերի 6-ին կանցկացվի հանրաքվե»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երրորդ միջազգային համաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:
Շարունակելով խոսքը, պետության ղեկավարն ասաց. «Գործող Սահմանադրության փոփոխությունները ենթադրում են կիսանախագահականից անցում խորհրդարանական կառավարման մոդելի՝ խորհրդարանական ընտրություններն ամբողջովին տեղափոխելով համամասնական ընտրակարգի: Ավելի բարձր մակարդակի վրա կբարձրացվեն մարդու իրավունքների և ազատության պաշտպանության հարցերը: Կհավասարակշռվեն իշխանության ինստիտուտների լիազորությունները, ներդաշնակեցված են այդ հաստատություններից յուրաքանչյուրի պատասխանատվությունը և լիազորությունը: Կուժեղանա ընդդիմության ինստիտուցիոնալ դերը»:
Նախորդող հրապարակում՝
Ռուսաստանը կարևոր դեր է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման ուղիների որոնման գործում. ՀՀ նախագահ