Նալբանդյանը՝ միջնորդներին. Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը
Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջնորդների ուշադրությունն է հրավիրել առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։
«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,-շեշտել է նախարար Նալբանդյանը։
Նախորդող լուրեր՝
Համանախագահները կհատեն շփման գիծը
Սարգսյան-Ալիև հանդիպումը մինչև տարեվերջ կկայանա. Ուորլիք
Եկել է ժամանակը կոնկրետ ու համակարգված բանակցություններ վարելու համար. Ջեյմս Ուորլիք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան