Օրդուխանյան. Քաղաքական հարցերում հաջողությունների հասնելու համար պետք է փոխվեն մեր սիմվոլները
«Պետք է փոխվեն մեր սիմվոլները, մոդելները, կոնցեպտները, որպեսզի կարողանանք քաղաքական հարցերում լուրջ հաջողությունների հասնենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը՝ խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի մասին:
Նրա կարծիքով, եթե հայկական կողմը լուրջ աշխատի, Գերմանիան կընդունի Հաոց ցեղասպանությունը:
«Դրան խանգարում է թուրքական գործոնը, հայկական թույլ գործոնը և այլ հանգամանքներ ևս: Մենք պետք է նոր ձևի մոտենանք, եկեղեցաշինություն, խաչքարային մտածողությունն արդեն որևէ արդյուն չեն տալիս: Եվրոպան արդեն քրիստոնյա չէ»,- նշեց նա:
Ա. Օրդուխանյանի խոսքով, Հայաստանի իշխանությունները, հայկական սփյուռքը պետք է այս հարցերի հետ կապված ավելի լուրջ կոնցեպտներ ունենան:
«Գերմանիայի իշխանությունների հասցեին մեղադրանքներ են հնչում: Նույն քննադատությունը պետք է ասվի նաև մեր իշխանության հասցեին, քանի որ այս աշխատանքն առաջ տանելու համար լուրջ կոնցեպտներ են պետք: Ցավոք, չկա Հայաստան-սփյուռք համատեղ մշակված քաղաքական կոնցեպտներ այս հացի լուծման համար»,- նշեց Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան