Բուխարեստում 20 հազար ցուցարարներ պահանջում են երկրի վարչապետի հրաժարականը
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավելի քան 20 հազար մարդ փողոց են դուր եկել՝ արտահայտելու իրենց բողոքը իշխանության մեջ կոռուպցիայի առկայության վերաբերյալ: BBC-ի փոխանցմամբ, բողոքի ակցիայի պատճառ է հանդիսացել գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկային զոհերը:
Աղբյուրի փոխանցմամբ, ակցիայի մասնակիցները հավաքվելով կառավարության շենքի դիմաց պահանջել են երկրի վարչապետի, ներքին գործերի նախարարի և գիշերային ակումբի տեղակայման վայր հանդիսացող շրջանի ղեկավարի հրաժարականը:
Հանրահավաքի մասնակիցների մի մասը եկել էին ազգային դրոշները ծակած: Այդ դրոշները հանդիսանում են դեռևս քառորդ դար առաջ տեղի ունեցած հեղափոխության խորհրդանիշը, որով վերջ տրվեց Չաուշեսկուի կառավարմանը:
Նշենք, որ գիշերային ակումբում հրդեհը տեղի է ունեցել անցյալ ուրբաթ: Համերգի ժամանակ շենքի ներսում տեղի է ունեցել հրավառություն, ինչի արտոնագիր ակումբի տերերը չունեին: Առաջացած հրդեհի հետևանքով զոհվել է 32 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում