Սահմանադրական բարեփոխումները` խաղաղ իշխանափոխության հիմք. Դավիթ Հարությունյան
Սահմանադրական բարեփոխումները, որոնք այժմ արվում են Հայաստանում, հիմք են խաղաղ իշխանափոխություն իրականացնելու համար: Այդ մասին այսօր Սահմանադրության փոփոխությունների նախագծի կառավարման ձևի և ընտրական համակարգի վերաբերյալ քննարկման ժամանակ հայտարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը եղել է Սահմանադրական փոփոխությունների նախագծի վրա աշխատած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներից մեկը:
«Սահմանադրական բարեփոխումների նպատակն է խաղաղ իշխանափոխություն կատարել: Եվ դա արվում է մի պատճառով` նա, ով չի ստեղծում հիմք խաղաղ իշխանափոխության համար, նա իր կյանքն ավարտում է բռնի իշխանափոխությամբ: Ես կարծում եմ, որ առաջարկվող Սահմանադրության նախագիծը հենց այն հիմքն է տվել, որը ապահովելու է երկրում խաղաղ իշխանափոխություն, ինչը բնական գործընթաց է ցանկացած երկրի համար», -հավելեց պարոն Հարությունյանը:
Անդրադառնալով քննարկման մասնակիցների այն մտահոգություններին, թե Սահմանադրության նախագծի ընդունմամբ մեկ քաղաքական ուժը դառնում է դոմինանտ, Հարությունյանը չհամաձայնեց ու հորդորեց հետադարձ հայացք գցել Հայաստանի պատմությանը.
«Որևէ համամասնական ընտրությունների ժամանակ Հայաստանի ողջ պատմության ընթացքում, իշխող կուսակցությունը չի հավաքել 40 տոկոսից ավելի ձայն: Իսկ մեծամասնական ընտրություններում իշխող կուսակցությունը միշտ վերցրել է ձայների գերակշիռ տոկոսը` երբեմն մինչև 90 տոկոս ձայն: Սա նշանակում է հետևյալը` եթե մի պահ աչքերներս փակենք ու համարենք, որ դեռևս այն երկիրն ենք, որ ունեինք նախկինում` չկա ակտիվ քաղաքացիական հասարակություն, չկան սոցիալական ցանցեր, որոնք ի վիճակի են պայթեցնել հասարակական կարծիքը շատ արագ, անգամ այդ պայմաններում իշխող կուսակցությանը չէր հաջողվում ստանալ ձայների մեծամասնությունը համամասնական ընտրակարգով: Ուստի այս անգամ, անկեղծ ասած, ամենևին չեմ կարծում, թե որևէ կուսակցությանը կհաջողվի ձևավորել մեծամասնություն խորհրդարանում»:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Հենց գործող համակարգն է հնարավորություն տալիս իշխող կուսակցության ղեկավարին չդառնալ երիտասարդ թոշակառու. Հարությունյան
Ընդդիմության վարքագիծը Դավիթ Հարությունյանին հիստերիկ կնոջ պահվածք է հիշեցրել
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան