Հ. Մելիք-Շահնազարյան. Պրո-ադրբեջանական քարոզչական փաստաթուղթը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ
«Հայկական կողմի ընդունած որոշումը՝ չմասնակցել զեկույցի պատրաստման աշխատանքներին ճիշտ էր, ինչը հնարավորություն է ԵԽԽՎ լիագումար նիստում պրոադրբեջանական քարոզչական փաստաթուղթն ուղղել հենց Ադրբեջանի դեմ»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի նախագծի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը ներկայացրել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը: Այն կներկայացվի 2016թ-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
Ըստ նրա, եթե հայկական կողմը զեկույցի պատրաստմանը մասնակցելու որոշում ընդուներ, ընդամենը կլեգիտիմացներ և իրավական հզոր ուժ կտար այդ փաստաթղթին, կստացվեր հակամարող երկու կողմերը եկել են այն եզրակացության, որը կանխորոշված էր:
«Լիագումար նիստում լինելու են քննարկումներ, և այս փաստաթուղթը միակողմանի տեքստով՝ համակցված Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղական զարգացումներով, հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային գործընթացը տապալելու Բաքվի քաղաքականությամբ, կարող են բավականին հետաքրքիր քննադատությունների, դժգոհությունների մեծ ալիքի պատճառ դառնալ հենց ԵԵԽՎ ներսում՝ ուղղված Ադրբեջանի դեմ: Այս պահին մեր խնդիրը պետք է լինի նման ալիքի ձևավորումը՝ հունվարին այս բացթողումը կամ թերությունը լիարժեք Ադրբեջանի դեմ ուղղելու նպատակով: Պետք է հետևողական աշխատանք»,- ասաց Հ.Մելիք-Շահնազարյանը:
Նա նաև նշեց, որ խոսքը չի վերաբերում միայն ԵԽԽՎ ներսում աշխատանքներին. «Կարելի է օգտվել արդեն իսկ առկա միջազգային փորձից, փորձել բացահայտել զեկույցը պատրաստողի, դրա օգտին քվեարկող պատգամավորների ծախված լինելու հանգամանքը»:
Նախորդող հրապարակումներ՝
Այդ տեքստը չի դիմանա որևէ քննադատության. Թ.Պողոսյանը՝ ԼՂՀ վերաբերյալ զեկույցի նախագծի մասին
Դավիթ Բաբայան. Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը