Այդ տեքստը չի դիմանա որևէ քննադատության. Թ.Պողոսյանը՝ ԼՂՀ վերաբերյալ զեկույցի նախագծի մասին
«Մենք պետք է կարողանանք աշխատել և թույլ չտալ, որ ԵԽԽՎ լիագումար նիստում ադրբեջանական լոբբինգական համակարգը հաղթանակի: Մենք կարող ենք դա անել, եթե բոլորս կարողանանք աշխատել միասին»,- «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը՝ խոսելով ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի նախագծի մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը ներկայացրել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը: Այն կներկայացվի 2016թ-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
Նրա խոսքով, հայկական կողմը պետք է կարողանա մոբիլիզացնել այն ուժերին, ովքեր գիտակցում են, որ այս տեսակի մոտեցումը կարող է հարվածներ հասցնել բանակցային գործընթացին, ցանկանում են նպաստել խնդրի կարգավորմանը:
Թ. Պողոսյանի խոսքով, հասկանալի է, որ զեկույցի տեքստը գրված է Ադրբեջանում. «Այդ տեքստը չի դիմանա որևէ քննադատության ցանկացած մասնագետի կողմից, ով տարածաշրջանի խնդիրներն իմանում է: Իր իմաստով այս բանաձևը լինելու է մի փաստաթուղթ, որին հղում է կատարելու միայն ադրբեջանական կողմը: Այդ փաստաթղթով չի առաջնորդվելու ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը, ոչ հայկական կողմը, ոչ էլ որևէ միջազգային կառույց: Որևէ բան նման փաստաթղթով չի որոշվելու: Խնդրի որոշումը և բանալին գտնվում է միայն ԼՂՀ ձեռքերում: Եթե ունենանք հզոր բանակ, հզոր տնտեսություն, ժողովրդավար երկիր, այս տեսակի փաստաթղթերն ազդեցություն չեն ունենա, ուղղակի գլխացավանք են լինելու»:
Նախորդող հրապարակումներ՝
Դավիթ Բաբայան. Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան