Լ.Ալավերդյան. Ուորլիքը հստակեցնում է, որ պետք է իրենց հետ խորհրդակցեն
«Մինսկի խմբի ներկայացուցիչը հստակեցնում է, որ պետք է իրենց հետ խորհրդակցեն, նա ցույց է տալիս, որ ԵԽԽՎ-ն դաշտ է մտել առանց պատշաճ, գոնե հին պայմանավորվածությունները հաշվի չառնելով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարության մասին՝ ուղղված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խնդրահարույց ձևակերպումներով բանաձևի ընդունման հետ:
Ըստ նրա, հիմա դրժվում են գրեթե բոլոր նախկին ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Ուորլիքի ասածն արտացոլում է, որ այսօրվա փոփոխվող իրավիճակի, որտեղ ամեն մի նախկինում ստեղծված հաստատություն պահանջում է իր հանդեպ հարգանք ու որ մեկ այլ հաստատություն չմտնի իր դաշտ: Բայց դա տեղի չի ունենա, գնալով մարդիկ ավելի են ընդգրկվելու այլ դաշտերում: Ցանացած տեղ տեղի են ունենում տեղաշարժեր՝ հենց հին պայմանավորվածություններից դուրս»,- ասաց Լ. Ալավերդյանը:
Նա նաև նշեց, որ Ուորլիքի խոսքերը ոչ թե պետք է ընկալել, թե ինչպիսի հարաբերություններ ունեն Մինսկի խումբն ու ԵԽԽՎ-ն, այլ հայկական կողմը պետք է մտածի, թե այս փոփոխվող իրավիճակում ինչպես պետք է հանդես գա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը ներկայացրել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը: Այն կներկայացվի 2016թ․-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
ԵԱՀԿ Մինակսի խմբի ամերիկացաի համանախագը նախօրեին Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր. «ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձև հրապարակելը»:
Նախորդող հրապարակումներ՝
Քաղաքականությունը պայքար է, որտեղ հայկական կողմը պատշաճ ձևով հանդես չի գալիս. Լ. Ալավերդյան
Քաղաքագետ. Համապատասխան մարմիններն անպատասխանատու վեաբերմունք են ցուցաբերել
Հ. Մելիք-Շահնազարյան. Պրո-ադրբեջանական քարոզչական փաստաթուղթը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ
Այդ տեքստը չի դիմանա որևէ քննադատության. Թ.Պողոսյանը՝ ԼՂՀ վերաբերյալ զեկույցի նախագծի մասին
Դավիթ Բաբայան. Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը