Սեյրան Օհանյան. Ես գոհ եմ և հպարտություն եմ ապրում հայ հետախույզներով
Տարեցտարի բարձրանում է հայ հետախույզի պատրաստվածության մակարդը: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա մասնակցում էր ռազմական հետախուզության կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ տոնական միջոցառմանը:
«Դա նշանակում է, որ նաև պրակտիկ գործողությունների ընթացքում են նրանք ձեռք բերում փորձառություն: Իհարկե, ես գոհ եմ և հպարտություն եմ ապրում հայ հետախույզներով ու հատուկ նշանակության ստորաբաժանումներով: Նրանք անհրաժեշտության դեպքում իրենց առջև դրված առաջադրանքը կատարում են՝ զսպման մեխանիզմներ ձևավորելու համար»,-ասաց Ս. Օհանյանը: