Լավրով. Ցանկացած արմատական գործողություն, ում կողմից էլ ձեռնարկվի, կվնասի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին
ԵԱՀԿ Մինսկի խումբը հաստատակամորեն կողմ է արտահայտվում, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումն ընթանա հետևողական, համբերատար երկխոսության միջոցով: Այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսի դիրքրոշում ունեք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության արժանացած բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերի կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագծի մասին:
Ըստ նրա, ղարաբաղյան կարգավորման հարցն իր պատմության, բավականին բարդ է:
Ս. Լավրովի խոսքով, ճիշտ չէ փորձել ներքաշել այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնք չեն զբաղվում կարգավորմամբ, դրա համար միջազգային հանրությունից մանդատ չեն ստացել։
«Համանախագահներն աշխատում են: Ցանկացած կտրուկ, արմատական գործողություն, ում կողմից էլ ձեռնարկվի, միայն կվնասի գործին, ԵԱՀԿ համանախագահներին, ովքեր ակտիվ աշխատում են, ոչ միշտ հրապարակային, մենք կողմերի հետ մշտապես կապի մեջ ենք և նախարարների մակարդակով, և մեր համանախագահների»,- ասաց Ս. Լավրովը:
Նախորդող հրապարակում՝
Ջեյմս Ուորլիք. ԵԽԽՎ-ն պետք է Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցեր՝ մինչ զեկույցի ընդունումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան