Վանաձորում ձվեր են նետել Սաքունցի գրասենյակի վրա
Այսօր առավոտյան Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վրա մի խումբ մարդիկ հարձակում են գործել, ձվեր ու քարեր նետել: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Այս պահին ոստիկանությունը տեղազննություն է կատարում», -փոխանցեց նա:
Նշենք, որ այսօր Վանաձորում պետք է կայանար Հայաստանում «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, սակայն այն, ինչպես ավելի վաղ հայտարարել էր փառատոնի կազմակերպիչ Վանյանը, հետաձգվել է: Գրասենյակի վրա հարձակում գործած մարդիկ փորձել են այդպիսով խոչընդոտել ֆիլմերի ցուցադրությանը:
«Եկել էին պահանջում էին, որ ֆիլմը չցուցադրվի, քարեր, ձվեր էին նետում գրասենյակի ուղղությամբ: Ի դեպ, ոստիկանները կանգնած նայում էին անկարգությունը և շուտով տեսանյութեր կտարածենք, թե ինչպես է ոստիկանությունը հասարակական կարգ պահպանում, -փոխանցեց Սաքունցը և հավելեց, - Կա ոչ պոպուլյար թեմա, որը կարող է հասարակությունը չկիսի: Բայց դեռևս մեր հասարակության մեջ այլ կարծիքի, այլ մոտեցման հանդեպ վերաբերմունքը դրսևորում են նման մեղմ ասած, ոչ պատշաճ ձևով»:
Հիշեցնենք, որ հասարակական ճնշման ներքո Գեորգի Վանյանի նախաձեռնած փառատոնը Գյումրիում չկայացավ, իսկ Վանյանն էլ ոստիկանության ուղեկցությամբ դուրս բերվեց քաղաքից:
Նախորդող հրապարակումներ՝
Քաղաքացիական հասարակության ճնշման արդյունքում Գյումրիում ադրբեջանական ֆիլմեր չեն ցուցադրվի. Վանյանը ներողություն խնդրեց
Մամլո խոսնակ. Վանյանը մի կերպ թողեց փախավ…դավաճան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում