Դանակով, շերեփով, պատառաքաղով հարսին ծեծած սկեսրոջ դատը մեկնարկում է այսօր
Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է տարբեր ժամանակներում երկու հարսներին դաժանորեն ծեծած սկեսրոջ՝ Հայկանուշ Միքայելյանի դատավարությունը: Դատական նիստը կնախագահի դատավոր Արմեն Բեկթաշյանը: Հայկանուշ Միքայելյանը կալանավորված է, նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՔրՕր-ի 112 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով՝ «Մեկից ավելի անձանց դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը»:
Մասնավորապես, գործի նյութերից տեղեկանում ենք, որ Հայկանուշ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 2005թ. դեկտեմբեր ամսից մինչև 2008թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը, իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բ.-ին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ, այն է` Մելինեին առանձին տանջանքներ և տառապանքներ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար պատառաքաղով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, քաշել է մազեր, ձեռքերով, ոտքերով, դանակով, շերեփով հարվածներ է հասցրել նրա գլխին, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, ստիպել է ուտել ճաշի բոլոր մնացորդները` պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ պարունակող` կրծքավանդակի առաջային պատի, ձախ նախաբազկի և ձեռնաթաթի, իրանի գոտկային շրջանի սալջարդ վերքերի, գլխի ճակատային շրջանի, աջ նախաբազկի, աջ ծնկան հոդի կտրած վերքերի ձևով, մարմնական վնասվածքներ:
Բացի այդ, 2010թ. հունվար ամսից մինչև 2010թ. հոկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում Սանկտ Պետերբուրգ քաղաքում` նույն տանը, իր որդու հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող երկրորդ կնոջը` Արարատի մարզի Տափերական գյուղի բնակչուհի Մարիամ Գ.-ին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ: Այս հարսի դեպքում էլ քաշել է մազերը, պատառաքաղով և եղունգներով ծակծկել է նրա մարմնի տարբեր մասերը, ձեռքերով, ոտքերով, փայտյա գրտնակով, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, կրակայրիչով, հարթուկով վառել մարմնի տարբեր մասերը, բռնի ուժով բացել է բերանը, աղ լցրել, պատճառելով առողջությանը միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող` ձախ ծղիկոսկրի ստորին երրորդականի փակ կոտրվածքի, աջ ձեռքի 5-րդ մատի հիմային ֆալանգի փակ կոտրվածքի, գլխի ճակատային շրջանի և ձախ ականջախեցու սալջարդ վերքերի, ցայլքի և ձախ աճուկային շրջանի արյունազեղման , ձախ բազկի և ձախ կրծքագեղձի կտրած վերքերի, աջ ձեռնաթաթի կտրած ծակած վերքի, ձախ նախաբազկի ծակած վերքերի, կրծքագեղձերի, ձախ նախաբազկի, իրանի գոտկային և որովայնի շրջանի այրվածքների ձևով մարմնական վնասվածքներ»:
«Սադիստ» սկեսուրն առերեսվել է մեծ հարսի հետ
Իսկական տղամարդը չի ծեծում. Ամուսնու և սկեսրոջ կողմից ծեծված Մարիամը դատախազության առջև էր
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա